Lilit Poghosyan (armeno)

Lilit Poghosyan si è presa la briga di riscrivere tutto in armeno: non conosco la lingua ma mi intriga lo stesso.

Grazie molte, questo impegno mi rende felice.

Երգ I

ՌԵԱԼԻԶՄ

Եթե մարդ ես,ով ազատորեն պատմում է ապրած կյանքը, ոչնչացրու բոլոր խաչերը

Երգ II

ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ

Վրձնով նկարած մի արև՝
Չորանում է սառեցված
մի մատիտի մեջ

Երգ III

ՀՈՐԻԶՈՆՆԵՐ

Սառած կայծեր են այն աչքերը՝
Մահվան շնչից

Երգ IV

ՄԵՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մրոտ գիշեր
Պսպղացող աչքերի մեջ՝
Վախերի գույները…

Երգ V

ՌԵԱԼԻԶՄ

Մառախլապատ օր, ամպերը շտապում են իրենց ճակատագրին ընդառաջ

Երգ VI

ՎԵՐՔԵՐ

Մուգ կապույտ հաղարջները
Իրենց համով
Տանջում են իմ շուրթերըՔերծելով սիրտը…

Երգ VII

ՓՆՏՐՏՈՒՔՆԵՐ

Մեղրից նուրբ թանաք թղթի վրա…
Մողեսներ են դրանք
Որ պտտվում են շրջանով

Երգ VIII

ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ճանճը երգում է` հոտոտելով կղանքը… Գուցե նա՞ է իրավացի

Երգ IX

ՈՒՆԿՆԴՐՈՒՄՆԵՐ

Դողում է ելակը` պարանից կախված կործանված մի մարդ

Երգ X

ԿՅԱՆՔ

Ծորակից գողացած լավ գինու ծարավ եմ ես, որ թրջի իմ շուրթերը

Երգ XI

ՀՈՐԻԶՈՆ

Հեռացի՛ր, վախ, կործանիր ինձ, հետո վախճանվիր ինձ հետ

Երգ XII

ՈՒՆԿՆԴՐՈՒՄՆԵՐ

Քշի՛ր արևը, ինձ տանջող քամի, և լուսին տու՛ր ինձ

Երգ XIII

ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ

Կծիծաղեի, եթե միայն խոսքեր լինեին, այնինչ համբույր էր

Երգ XIV

ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ընկնում է մի մազ՝
Վերջին բողբոջը
հնադարյան մեխերի

Երգ XV

ՀՈՐԻԶՈՆ

Քարն է գլորվում ցած զառիթափից
և նրա հետ միասին՝
իմ երազները

Երգ XVI

ՈՒՆԿՆԴՐՈՒՄՆԵՐ

Ամպրոպի արձագանքները
Սուլող քամու մէջ
Թարս ու շիտակ երգեր

Երգ XVII

ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ

Չորացած վրձիններ` էշից կթած մի բաժակ կաթի մեջ

Երգ XVIII

ՑԱՎ

Ինձ միայն գիշերն է մնացել Կախարդների հետ մտածելու համար

Երգ XIX

ՈՒՆԿՆԴՐՈՒՄՆԵՐ

Փայլուն գիշերվա մէջ
Անձայն է քամին,
Եթե աչքերով ես լսում

Երգ XX

ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ

Կուզենայի լսել քեզ, թևավոր խոսք, ու զգալ, որ իմն ես

Երգ XXI

ՀՈՐԻԶՈՆՆԵՐ

Աշխատի՛ր, պատանի, և ավելին մի՛ պահանջիր այս պահին:
Վաղը հարուստ կլինես: :

Երգ XXII

ՒՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տուր ինձ քո աչքերը, որ ինձ են նայում, սեր իմ , որ ես նույնպես կարողանամ տեսնել ինձ

Երգ XXIII

ՄԱՐԴԿԱՅՆՈՒԹՅՈՒՆ

Նորից ցատկիր, գորտուկ, քեզ եռացող ձեթով լճակ է սպասում:

Երգ XXIV

ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ջրերը գնացին, բայց մի՛ սեղմիր ազդրերդ, որ մանկանը
չխեղդես:

Երգ XXV

ԿՅԱՆՔ

Թռչում են թիթեռնիկներն ու հավաքում ծաղկի նեկտարը՝
պատանեկան սերը:

Երգ XXVI

ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Զանգը ղողանջում է
բարձրաձայն
Երգ խուլի համար

Երգ XXVII

ՀՈՐԻԶՈՆ

Մի թաշկինակ կապիր քո մտքերի շուրջ և հետո թռչիր դեպի բարձունք

Երգ XXVIII

ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ

Կայծակը խփել է
բլրի վրայի եղևնուն
և մեղմացել է ցավը

Երգ XXIX

ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պտտվում է փողը՝ լցնելով գրպաններն ու յուղոտոելով շրթունքները:

Երգ XXX

ՍԵՐԵՐ

Ճռռում են ծղրիդները լիալուսին գիշերներին, և ընկնում է աստղը:

Երգ XXXI

ՀՈՐԻԶՈՆ

Արագ մի իշխան՝
ջրի միջի որդերի ետևից ընկած…
Ձկան փշերն ատամների արանքում

Երգ XXXII

ԿՅԱՆՔ

Դողում է երկիրը և ապակիներն են երգում,
Բայց ցանց չէր դա:

Երգ XXXIII

ՊԱՏՐԱՆՔՆԵՐ

Հայելու մեջ նայելիս ինձ թվաց` իմն ես, սակայն հանկարծ
աքլորը ծուղրուղու կանչեց:

Երգ XXXIV

ՎԵՐՔԵՐ

Կրծքիս մեջ անձայն թափառող ղողանջներ՝ լուռ են, բայց կան:

 

Երգ XXXV

ՀՈՐԻԶՈՆՆԵՐ

Մտազբաղ է երկինքը, խառնելով ամպերը, բամբակյա առաստաղ:

 

Երգ XXXVI

ԿՅԱՆՔ

Դատարկ բաժակի վերջին կումը քաղցր է, և իմ սրտից
արցունքներ են հոսում:

Երգ XXXVII

ԽԱԲԵՈՒԹՈՒՆ

Թվում էր իրականություն է՝ ձեռքերս իրար շփելով, հրաշքներ էի գործում

Երգ XXXVIII

ՍԵՐ

”Սպասիր մի քիչ»,- ասաց նա` նայելով աչքերիս մեջ: Խաբեբա
պատանի էր:

Երգ IXL

ՊԱՏՐԱՆՔՆԵՐ

Լուսնին խաբելու համար սև թիթեռնիկները գիշերն են վառում:

Երգ XL

ՀՈՐԻԶՈՆ

Հարմար նստած, մեղրի մասին խոսելով, նրանք մեզ սուրբ ջուր են տալիս:

Երգ XLI

ԽԱԲԵՈՒԹՈՒՆ

Շագանակներ խարույկի մեջ, ծիծաղ, խմիչք, սեր… և հետո դավաճանություն:

Երգ XLII

ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ

Շունը հաչում է, երբ ժամը մեկն է: Իր սովն է կանչում:

Երգ XLIII

ՀՈՒՅՍԵՐ

Եռացող արգանակ, բայց իմ մտքերը սառը ապուր են

Երգ XLIV

ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ

Հորից դուրս գալուց հետո ինձ տանջում է միայն մի կասկած՝ իրոք դա ես՞ էի

Երգ XLV

ԿՅԱՆՔ

Սուլում է շարժիչը, տանիքը լի ծիծեռնակներով, լուսինը՝ խոհանոցում:

Երգ XLVI

ԽԱԲԵՈՒԹՅՈՒՆ

Քամուց քշված տերևները ներկում են անտառը վառվող ջահերով

Երգ XLVII

ՀՈՒՅՍԵՐ

Գիշերը շտապում է հանդիպելու լուսնին, փնտրելով մի լույս

Երգ XLVIII

ԽԱԲԵՈՒԹՅՈՒՆ

Խառնուրդը իմ երազների
Ներկելով փողոցները՝
Սահմաններն իրականության համբարձվել են

Երգ XLIX

ՀՈՒՅՍԵՐ

Խխունջը ճգնավոր է, թաքնված իր խեցու մեջ՝ դանդաղ է վազում

Երգ L

ՊԱՏՐԱՆՔՆԵՐ

ՈՒղեղի ծալքեր, սակայն իմ գլխի մեջ դրանք ոչ ոք չի նկատում

Երգ LI

ԵՐԵՎՈՒԹԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նայիր ապակե գնդիկին. հետք է թողնում ավազի վրա, և հետո քամին է փչում

Երգ LII

ԽԱԲԵՈՒԹՅՈՒՆ

Անիմաստ ստեր են՝
Ծակ կոշիկների կապերի պես

Երգ LIII

ՍԵՐԵՐ

Դեղձի համով` քո շուրթերը կարմիր հաղարջ են:

Երգ LIV

ՎԵՐՔԵՐ

Սարդը ճչում է, բայց քամին նրան չի լսում ու քանդում է թելը:

Երգ LV

ՓԱՌԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

Ծիծաղում է տրորված տերևը
Հոգնած մարդկանց ոտքերի տակ

 

Grazie…
Diaolin